Մարգահովիտի երիտասարդական կենտրոն

+

Ձեռքբերումներ

+

Անձնակազմ

+

Աջակցություն

+

Ծրագրեր

Image

+

Տարի Ձեր կողիքն

Մի վայր, որտեղ նոր սերունդը գտնում է իր ձայնը

Մարգահովիտի երիտասարդական կենտրոն

Կենտրոն ստեղծվել է միտումով՝ աջակցելու երիտասարդների զարգացմանը և խթանելու իրենց ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին։

Մենք ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կարող են ինքնահայտնվել, զարգացնել իրենց հմտությունները և դառնալ սոցիալապես պատասխանատու անձիք։


  • Աջակցել երիտասարդների զարգացմանը

  • Անվտանգ և խրախուսող միջավայր

  • Նոր հմտություններ և ստեղծագործական միտք
Ծրագրեր

Պարբերաբար կազմակերպվող ծրագրեր

Մարգահովիտի երիտասարդական կենտրոնի կազմակերպական կարողությունների զարգացում

Նպատակը՝ Երիտասարդական կենտրոնի կարողությունների զարգացում:

Ծրագրի կատարման չափը 80%

Մարգահովիտի զարգացման ուղի

Նպատակը՝Նպաստել շրջակա միջավայրի, կլիմայի, բնության պաշտպանությանը և երիտասարդների քաղաքացիական մասնակցությանը որոշումների կայացման գործընթացներում ներգրավվածությանը։

Ծրագրի կատարման չափը 80%

Image
Կարծիքներ մեր մասին

Կարծիքներ որոնք ներկայացնում են մեր աշխատանքը

Image

Մարգահովիտի երիտասարդական կենտրոնը ինձ տվեց նոր գիտելիքներ, վստահություն և ընկերներ։ Ես սովորեցի թիմով աշխատել, խոսել առանց վախի, ու գնահատել կամավորության ու համայնքին ծառայելու կարևորությունը։ Կենտրոնը դարձավ մի վայր, որտեղ ես զարգացա, բացահայտեցի իմ կարողությունները և սկսեցի հավատալ իմ ուժերին։

Գոհար Դալլաքյան

Image

Երիտասարդների համար շատ կարևոր է ունենալ միջավայր, որտեղ կարող են իրենց զարգացնել։ Մարգահովիտի երիտասարդական կենտրոնը դարձավ այն տեղը, որտեղ ես սովորեցի նոր բաներ, մասնակցեցի մրցույթների

Տիգրան Ղումաշյան

Image

Մարգահովիտի երիտասարդական կենտրոնը դարձավ այն վայրը, որտեղ ես գտա ինձ։ Այն տվեց ինձ նոր մտածելակերպ, ինքնավստահություն և ընկերական միջավայր։ Այստեղ սովորեցի լինել նախաձեռնող, համագործակցել ու արտահայտել կարծիքս առանց վախի։ Ամենակարևորը՝ կենտրոնը սովորեցրեց ինձ լինել ակտիվ քաղաքացի և հավատալ, որ ես կարող եմ փոփոխություն բերել։

Արիանա Գոգչյան

Image

Վերջերս աշխարհում շատ են կարևորվում այսպես կոչված <<Փափուկ>> հմտություններըորը որը չես սովորի ոչ մի ուսումնական հաստատությունում ։ Մարգահովիտի երիտասարդական կենտրոնն օգնեց ինձ ձեռք բերել դրանք, ինչպես նաև ստանալ ոչ ֆորմալ կրթություն, լինել ավելի կազմակերպված, կարևորել իմ համայնքն ու նպաստել նրա զարգացմանը ։ Նաև ստեղծեց այն միջավայրը որտեղ կարող եմ հետաքրքիր ժամանակ անցկացնել իմ համայնքի երեխաների հետ , ճանաչել նրանց , կիսել իմ հետաքրքրությունները նրանց հետ ։ Դա իրականում այն միջոցներից մեկն է որ ստեղծում է ուժեղ և զարգացած համայնք։

Անահիտ Մատինյան

Մեր նպատակը

Աջակցություն երիտասարդներին

Մարգահովիտի երիտասարդական կենտրոն հիմնադրվել է նպատակ ունենալով աջակցել երիտասարդներին՝ նրանց զարգացման համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու, նոր հնարավորություններ բացելու և նրանց հասարակության մեջ ակտիվ մասնակից դարձնելու:

Մենք ստեղծել ենք կենտրոն, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կարող է գտնել իր տեղը՝ սերտելով նոր գիտելիքներ, զարգացնելով իր հետաքրքրությունները և բացահայտելով ստեղծագործական հմտություններ:
Մենք հավատում ենք , որ երիտասարդները մեր ապագան են, ուստի մեր կենտրոնը նպատակ ունի նրանց տրամադրել այն ամենը, ինչը անհրաժեշտ է նրանց անձնական, կրթական և մասնագիտական զարգացման համար:
Մեր թիմը բաղկացած է պրոֆեսիոնալներ ու փորձառու երիտասարդներից, ովքեր պատրաստ են աջակցել և ուղղորդել մեզ մոտ գործող ծրագրերին մասնակցողներին։

0%

Իրականացված ծրագրեր

0%

Նոր ծանոթություններ

Image
Կենտրոնը միշտ բաց է աջակցություն ստանալու համար

Դա կօգնի շարունակել մեր ծրագրերի իրականացումը և աջակցել երիտասարդների զարգացմանը

Ինչպես կարող եք աջակցել մեզ

Ինչպես կարող եք աջակցել մեր առաքելությանը

Ձեր նվիրատվությունը հնարավորություն կտա մեզ ընդլայնել մեր ծրագրերը, աջակցել երիտասարդներին, ովքեր կարիք ունեն մեր օգնությանը, ու իրականացնել համայնքային նախաձեռնություններ, որոնք կբարելավեն իրենց կյանքը։

Դրամական աջակցություն

Ձեր նվիրատվությունը մեզ թույլ կտա զարգացնել նոր ծրագրեր, կազմակերպել կրթական և մշակութային միջոցառումներ, որոնք կնպաստեն երիտասարդների անձնական և մասնագիտական աճին։ Ամեն նվիրատվություն, թե՛ փոքր, թե՛ մեծ, մեծ նշանակություն ունի։

Ինչպես նվիրաբերել

Դուք կարող եք ձեր նվիրատվությունը կատարել մեր կայքում տեղադրված հեշտ օգտագործման ձևով կամ օգտվել այլ վճարման մեթոդներից՝ աջակցելով մեզ այնտեղ, որտեղ ամենաշատը պետք է։

 

Միացեք մեզ և փոխեք երիտասարդների կյանքի ճակատագիրը։ Ձեր աջակցությունը կարևոր է, և մենք երախտապարտ ենք, որ եք միանում մեր լավ նպատակին։

Image
Image
Image
Image