Երիտասարդների միջազգային օր
Իրազեկման արշավ Երիտասարդների միջազգային օրվա խորհրդի մասին
Օգոստոսի 12 – Երիտասարդների միջազգային օր
Երիտասարդների օրը տոն է, որը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից և նշվում է միջազգային մակարդակով արդեն 25 տարի։
Այն կոչված է ընդգծելու և խրախուսելու երիտասարդների դերը, ստեղծագործական միտքն ու ներդրումը՝ աշխարհի խնդիրների լուծման գործում։
Թեպետ շատ հաճախ համայնքային խնդիրների լուծման ժամանակ առաջինը երիտասարդների մասին չենք մտածում,
բայց զարգանում են հենց այն համայնքները, որտեղ արժևորված է երիտասարդների դերը, որտեղ երիտասարդները լսված են և ներգրավված։
Երիտասարդների միջազգային օրը հենց այս կարևորությունն է բարձրաձայնում՝ այն համաշխարհային կոչ է՝ տեսնելու, լսելու ու արժևորելու երիտասարդներին։