Մարգահովիտի երիտասարդական կենտրոն

Պատմություն

Image
Image
Image

+

Տարի Ձեր կողիքն

Մի վայր, որտեղ նոր սերունդը գտնում է իր ձայնը

Մարգահովիտի երիտասարդական կենտրոն

Կենտրոն ստեղծվել է միտումով՝ աջակցելու երիտասարդների զարգացմանը և խթանելու իրենց ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին։

Մենք ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կարող են ինքնահայտնվել, զարգացնել իրենց հմտությունները և դառնալ սոցիալապես պատասխանատու անձիք։


  • Աջակցել երիտասարդների զարգացմանը

  • Անվտանգ և խրախուսող միջավայր

  • Նոր հմտություններ և ստեղծագործական միտք

Մեր կենտրոնը կազմակերպում է տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են կրթությանը, մշակույթին, սպորտին և բնապահպանությանը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երիտասարդ ունի հսկայական ներուժ, և մեր նպատակը՝ նրանց աջակցել է այդ ներուժը բացահայտելու և իրագործելու համար։

 

Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում՝ օգնելու երիտասարդներին գտնել իրենց ուղին, զարգացնել իրենց անհատականությունը, կառուցել հաղորդակցման հմտություններ և ձեռք բերել կյանքի համար անհրաժեշտ գիտելիքներ։ Կենտրոնի գործունեության շրջանակներում կազմակերպվում են սեմինարներ, մարզումներ, կամավորական ծրագրեր և մշակութային միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդներին փոխանակել գաղափարներ և զարգացնել համայնքային հոգեբանությունը։

+

Ձեռքբերումներ

+

Անձնակազմ

+

Աջակցություն

+

Ծրագրեր
Image
Image
Կարծիքներ մեր մասին

Կարծիքներ որոնք ներկայացնում են մեր աշխատանքը

Image

Մարգահովիտի երիտասարդական կենտրոնը ինձ տվեց նոր գիտելիքներ, վստահություն և ընկերներ։ Ես սովորեցի թիմով աշխատել, խոսել առանց վախի, ու գնահատել կամավորության ու համայնքին ծառայելու կարևորությունը։ Կենտրոնը դարձավ մի վայր, որտեղ ես զարգացա, բացահայտեցի իմ կարողությունները և սկսեցի հավատալ իմ ուժերին։

Գոհար Դալլաքյան

Image

Երիտասարդների համար շատ կարևոր է ունենալ միջավայր, որտեղ կարող են իրենց զարգացնել։ Մարգահովիտի երիտասարդական կենտրոնը դարձավ այն տեղը, որտեղ ես սովորեցի նոր բաներ, մասնակցեցի մրցույթների

Տիգրան Ղումաշյան

Image

Մարգահովիտի երիտասարդական կենտրոնը դարձավ այն վայրը, որտեղ ես գտա ինձ։ Այն տվեց ինձ նոր մտածելակերպ, ինքնավստահություն և ընկերական միջավայր։ Այստեղ սովորեցի լինել նախաձեռնող, համագործակցել ու արտահայտել կարծիքս առանց վախի։ Ամենակարևորը՝ կենտրոնը սովորեցրեց ինձ լինել ակտիվ քաղաքացի և հավատալ, որ ես կարող եմ փոփոխություն բերել։

Արիանա Գոգչյան

Image

Վերջերս աշխարհում շատ են կարևորվում այսպես կոչված <<Փափուկ>> հմտություններըորը որը չես սովորի ոչ մի ուսումնական հաստատությունում ։ Մարգահովիտի երիտասարդական կենտրոնն օգնեց ինձ ձեռք բերել դրանք, ինչպես նաև ստանալ ոչ ֆորմալ կրթություն, լինել ավելի կազմակերպված, կարևորել իմ համայնքն ու նպաստել նրա զարգացմանը ։ Նաև ստեղծեց այն միջավայրը որտեղ կարող եմ հետաքրքիր ժամանակ անցկացնել իմ համայնքի երեխաների հետ , ճանաչել նրանց , կիսել իմ հետաքրքրությունները նրանց հետ ։ Դա իրականում այն միջոցներից մեկն է որ ստեղծում է ուժեղ և զարգացած համայնք։

Անահիտ Մատինյան