Մարգահովիտի երիտասարդական կենտրոն

Image

09 января 2026

Տարեվերջյան ամփոփում․

Արձանագրում ենք հաջողություններն ու առաջիկա անելիքները

2025 թվականը բավականին արդյունավտ էր՝ լի գործով, հանդիպումներով, նոր գաղափարներով, հիշվող պահերով ու նոր համագործակցություններով։
Այս տարվա ընթացքում իրականացրել ենք տարբեր դասընթացներ ու սեմինարներ, էկոլոգիական և առողջ ապրելակերպին նվիրված ծրագրեր, մշակութային ու ժամանցային միջոցառումներ, հայրենաճանաչողական արշավ, կազմակերպել և իրականացրել ենք #GLAD ճամբարը, հիմնել ենք «Ուրախ այգի»-ն, մշակել ենք «Մարգահովիտի կանաչ քաղաքականություն»-ը համայնքի բնակիչների և ՏԻՄ-ի հետ համագործակցությամբ։
Այս ամենին մասնակցել են ավելի շատ թվով երիտասարդներ, քան նախորդ տարում՝ Մարգահովիտից ու այլ համայնքներից, և դա մեր ամենամեծ հաջողությունն ու մոտիվացիան է։
Ստեղծել ենք մեր կազմակերպության կայք էջը www.MYC.am և կազմակերպության մասին պատմող հոլովակներ, որոնք շուտով կհրապարակենք։
 
Image
Image
Image